Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Զինվորի տուն»-ը ներկայացրել է ուշագրավ պատմություն ադրբեջանական գերությունից վերադարձած Ռաչիկ Աբրահամյանի մասին:
Վերջինիս՝ գերեվարված լինելու մասին ընտանիքի անդամները չեն իմացել, հիվանդանոցներում ու դիահերձարաններում երկար փնտրելուց, իրենց հարազատին չգտնելուց ու երկար սպասելուց հետո նրան մահացած են համարել և Եռաբլուրում թաղումը կազմակերպել:
Գերությունից վերադառնալուց հետո Աբրահամյանը քիչ է մնացել՝ սեփական թաղմանը մասնակցի, գնացել է տուն, տեսել սգացող տան անդամներին, իր՝ մահվան նկարի վերածված նկարն ու մոմերը, իսկ ավելի ուշ արդեն հետմահու ստացած մեդալը կրծքին է ամրացրել ու սեփական ոտքով իր գերեզմանին գնացել:
Որոշ ժամանակ անց հենց իր ցանկությամբ ու մասնակցությամբ իր դագաղը հանել են, տեղը՝ ընկերոջը հուղարկավորել:
Մանրամասները՝ տեսանյութում: