Կա՞ն արդյոք վիճելի տարածքներ հյուսիսի հատվածում. Ղևոնդյանը՝ սահմանազատման գործընթացը ՀՀ-Վրաստան-Ադրբեջան հատման կետից շարունակելու մասին Zarkerak - Կա՞ն արդյոք վիճելի տարածքներ հյուսիսի հատվածում. Ղևոնդյանը՝ սահմանազատման գործընթացը ՀՀ-Վրաստան-Ադրբեջան հատման կետից շարունակելու մասին
Zarkerak Zarkerak - Կա՞ն արդյոք վիճելի տարածքներ հյուսիսի հատվածում. Ղևոնդյանը՝ սահմանազատման գործընթացը ՀՀ-Վրաստան-Ադրբեջան հատման կետից շարունակելու մասին
Կա՞ն արդյոք վիճելի տարածքներ հյուսիսի հատվածում. Ղևոնդյանը՝ սահմանազատման գործընթացը ՀՀ-Վրաստան-Ադրբեջան հատման կետից շարունակելու մասին

Կա՞ն արդյոք վիճելի տարածքներ հյուսիսի հատվածում. Ղևոնդյանը՝ սահմանազատման գործընթացը ՀՀ-Վրաստան-Ադրբեջան հատման կետից շարունակելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կանխատեսումները հենց այդպիսինն էին, որովհետև Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանից սկսվող  հատվածը կարելի է ասել՝ ամենաքիչ վիճելին էր, այդ հատվածում համեմատաբար ավելի պարզ է, թե ինչպես պետք է սահմանը գծել և այդտեղ փաստացի երկու կողմերի միջև վիճելի տարածություններ չկան, ի տարբերություն հարավի, որտեղ շատ ավելի մեծ են խնդիրները»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանն ըստ որի՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Հարավին հասնելու դեպքում՝ ըստ Ղևոնդյանի,  հիմնականում Ադրբեջանը հետքայլեր պիտի կատարի, պիտի տարածություններ ազատի. «Հաշվի առնելով, որ Տավուշում մի հատված կա, որը սահմանազատված է, մինչև այդ հատված բերելը պետք է որ արագ և հեշտ լինի, սակայն դա չի նշանակում մեկ օրում կամ շաբաթում, դա ամիսների կամ գուցե նաև տարիների աշխատանք է: Հայտարարության մեջ գրված է, որ հյուսիսից սկսելու են և գնալու են հարավ, որը վերջանալու է Հայաստան-Իրան-Ադրբեջան հատման կետում, ինչպես ասացի նույնիսկ հյուսիսում դա երկարաժամկետ գործընթաց է, իսկ հարավին գալը կարծում եմ՝ տարիներ է տևելու, որովհետև այդտեղ բավական մեծ աշխատանք կա կատարելու»:

Քաղաքագետի խոսքով՝ գործընթացին շարունակություն տալն արդեն իսկ դրական նորություն է. «Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ  Վրաստանի վարչապետն առաջարկել է հայ-վրաց-ադրբեջանական եռակողմ գործընթանցեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարծում եմ՝ սա էլ կապված է նրա հետ, որ սահմանազատումը շարունակություն ստանում է, առավել ևս սկսվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հատման կետից: Սա պետք է համարել դրական առաջընթաց, որովհետև անկախ նրանից, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահն ագրեսիվ հայտարարություններ էր անում, կա նաև կառուցողական զարգացում և վերսկսված գործընթացը հենց դա է վկայում»:

Մեր այն հարցին, թե արդյոք հանրության մեջ կար թերահավատություն, որ սահմանազատման գործընթացը կարող է շարունակություն չստանալ՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Թերահավատություն կար, քանի որ փոխվստահության խդնիր կա և դա նորմալ է, բայց փաստն այն է, որ լավատեսական կանխատեսումներն են իրականություն դառնում և շարունակությունը մենք տեսնում ենք: Գուցե որոշակի արագություն լինի, բայց դանդաղելն էլ կապված չէ միայն քաղաքական խնդիրների հետ, այստեղ կան նաև տեխնիկական խնդիրներ՝ ամեն հատվածի տեղորոշումների հետ կապված, կլինեն հատվածներ, որտեղ գուցե խնդիր լինի կապված փոխանակումների հետ, իսկ դա հանրաքվե է պահանջում, այստեղ բազմակողմ գործընթացներ են տեղի ունենալու»:

Իսկ թե որքանով կարող է վերսկսված գործընթացն ազդել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վրա՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Ուղղակիորեն իհարկե, գործընթացները կապված չեն մեկը մյուսի հետ, բայց կառուցողականության ընդհանուր միջավայրի ձևավորում կարող է լինել, դա ընդամենը խթանիչ ազդեցություն կարող է ունենալ: Մյուս կողմից պետք է նշել, որ կարող է սահմանազատում տեղի ունենալ, բայց խաղաղության պայմանագիրն այդպես էլ չկնքվել»:

 

Աննա Բզնունի

17 Հունվար, 2025 15:36
Վեր