Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գարիկ Գալեյանը դատապարտվել է ազատազրկման։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, նախ հրապարակել է մեղադրական վերդիկտ,ապա նաև դատավճիռը՝ դատապարտելով Գալեյանին ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
Հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակել 1 տարի վեց ամիս ժամկետը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ավելի ուշ հայտնել է, որ Գալեյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: