«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել Zarkerak - «Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
Zarkerak Zarkerak - «Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Ավետիք Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

 Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ վարորդի հայտարարության՝ վթարի պատճառը եղել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։

Պարեկային ծառայությունը պարզում է նաև այդ տեղեկատվությունը։

17 Հունվար, 2025 21:44
Վեր