Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից Zarkerak - Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից
Zarkerak Zarkerak - Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից
Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից

Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու գործերով դատավարությունից:

Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

17 Հունվար, 2025 23:19
Վեր