Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Սերժ Սարգսյանի պատգամավոր տիկին Մկրտչյանը հենց նոր Հայաստանի քարտեզն անվանեց մետաղի ջարդոն, խոսքն ինչի մասին է՝ ԱԺ ամբիոնի գլխավերևում փակցված է Հայաստանի քարտեզը և տիկին Մկրտչյանն այն անվանեց մետաղի ջարդոն, ինչն, ըստ իս, վիրավորանք է ՀՀ-ի հասցեին»,- ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ցուցադրած քարտեզին՝ Ռուբինյանն ասաց. «Տիկին Մկրտչյանը բերեց և ցուցադրեց մի քարտեզ, որի մեջ կապույտով նշված է ԼՂ-ն և հարակից յոթ շրջանները և ասաց, որ սա մեր հայրենիքն է և այս դավաճան իշխանությունները հանձնեցին մեր հայրենիքը: Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը տասը տարի նախագահ է եղել, ինքը տասը տարի բանակցում էր հայրենիքը հանձնելո՞ւ շուրջ: Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում, հարցազրույցներում նշել է, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, հայրենիքից դո՞ւրս էր պատրաստ գալ, ուզո՞ւմ էր հանձնել հայրենիքը, դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»: