Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում. Արսեն Թորոսյան Zarkerak - Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում. Արսեն Թորոսյան
Zarkerak Zarkerak - Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում. Արսեն Թորոսյան
Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում. Արսեն Թորոսյան

Հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում. ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում. Արսեն Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք հաճախ շտապօգնությունը սխալ ենք օգտագործում: Ամեն ճնշում չափելու կամ բարձր ջերմության համար շտապօգնություն ենք կանչում, և մեր բրիգադները, իրենց պարտականությունը կատարելով, կատարում են կանչը, և պետության վրա էլ մեծ ծախս է լինում: Պիտի մտածենք՝ ինչ փոփոխություն ենք իրականացնելու: Այդ մասին ասաց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի շտապօգնությունը հասանելի լինի գյուղական բնակավայրերում:

Արսեն Թորոսյանը նախ հիշեցրեց՝ գյուղական և քաղաքային կանչերի դեպքում կան նորմատիվներ, թե քանի րոպե հետո պետք է բրիգադը հասնի բնակչի տուն, և դրանք միջինում պահպանվում են, բայց նաև չբացառեց, որ ուշացումը կարող է ճակատագրական լինել:

«Շտապօգնության ծառայությունների կենտրոնացումը լուծումներից մեկն է, որ լինի մեկ կենտրոնից ծառայություն ամբողջ Հայաստանի համար իր ամբողջ կայաններով, և այդ կայանների հեռավորությունը, յուրաքանչյուր բնակավայրից հաշվարկելով, կարող է հավելյալ, օրինակ, 1 մեքենա կամ 2 մեքենա տեղակայենք այնպիսի վայրում, որը մինչ օրս չէինք տեղակայել»,- ասաց նա:

20 Հունվար, 2025 13:42
Վեր