Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հաշվի առնելով, որ պարոն Թորոսյանը մեր կողմից առաջադրվել է Առողջապահական հանձնաժողովի նախագահ, ես ունեմ տեսակետներ և կուզեմ դրանք փոխանցել պարոն Թորոսյանին»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Անդրադառնալով Թորոսյանի առաջադրմանը՝ Սուքիասյանը նշեց. «Պարոն Թորոսյանին ճանաչում եմ արդեն երեք տարուց ավելի, շատ խելացի, գիտակից, ճկուն, հետևողական, արտաքին աշխարհը լավ պատկերացնող, բժշկական ձեռնարկությունների մասին տեղյակ մարդ է, որը բավականին կօգնի մեզ, որպեսզի կարողանանք այն խնդիրները, որոնք մինչև այսօր լուծված չեն, դրանց լուծումները գտնել: Ես ուզում եմ մի քանի խնդիրների մասին անպայման բարձրաձայնել: Առաջինը՝ շատ քաղաքացիների մոտ հազվադեպ հիվանդություններ են լինում, նրանց հրատապ պետք է տարվի արտասահման՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ում այդ մասնագետները չկան, վիզաների խնդիրը մեր պետական մարմինները պետք է միջազգային կառույցների հետ լուծեն: Շատ դեպքերում Հայաստան դեղորայք բերելու կարիք է լինում, դեղատոմսերն անգլերեն չեն, այդպիսի բլանկներ չկան, որի վրա պետք է գրվի, խնդրում ենք մի հարթակ ստեղծեք, որ ցանկացած քաղաքացի, եթե այդ խնդիրն ունենա՝ դիմի, որպեսզի նրան օգնեն»:
Հաջորդ խնդիրը՝ ըստ Խաչատուր Սուքիասյանի, վերաբերում է բժշկական տուրիզմին. «Երեք կարևոր խնդիր կա, առաջինը՝ բժիշկ բրենդն է, որը ՀՀ-ում արդեն կայացել է: ՀՀ-ում շատերը չեն գիտակցում, որ բժշկի հիմնական փորձը և կարևորությունը նրանում է, թե արդյոք նա քանի վիրահատություն է արել, ինչքան հիվանդի հետ է առնչվել: Երկրորդը՝ սարքավորումներն են, որոնք պետք է արդիական լինեն, որ դրանք օգնեն մեր բժիշկներին, որ նրանք էլ կարողանան օգնել մեր հիվանդներին: Երրորդը, որպեսզի մենք ուզենանք մրցունակ լինել՝ հիվանդի վայրն է, որտեղ նա պետք է գտնվի, արդյոք դա համապատասխանում է միջազային նորմերին, թե՝ ոչ: Խնդրում եմ նորմատիվներ սահմանել: Հիվանդանոցների արդյունավետ աշխատանքի խնդիրը նույնպես կա»:
Պատգամավորը խոսեց նաև կատեների ձեռքբերման մասին. «Շատերը կատեներ են ձեռք բերում, երբ դա ձեռք են բերում և դա աշխատում է իր ծանրաբեռնվածության 10 տոկոսով, նշանակում է ինքնարժեքը բարձրանում է, քաղաքացին է դրա համար վճարում: Կարևոր հարց է գիտաժողովների հարցը, շատ լավ մասնագետներ ունենք, որոնք կարող են գալ այստեղ գիտաժողովների մասնակցել, ՀՀ-ն այդ մասով էլ դառնա հարթակ: Սոցիալական մի հարթակ լինելու խնդիրն ինչում է, որ ՀՀ-ում բժշկական ձեռնարկություններում սիրողական մակարդակով կառավարման մոդել չդրվի, պետք է նույն ստանդարտները լինեն: Մենք պետք է պետությունով հստակ սահմանենք, որ այսինչ հիվանդանոցում քաղաքացիներն իրավունք չունեն բարձրանալ այս կամ այն հարկը»:
Մանրամասները՝ տեսանյութում.