Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից:
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: