Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ տարածքից որոշ «փորձագետներ», քաղաքական գործիչներ այնպիսի տեքստեր են ասում, որի ՀՀ հակառակ պետության կամ ՀՀ պետական շահերին դեմ աշխատող երկրների շուրթերից չես էլ լսի: Օրենսդիրն անելիք ունի, որ կարողանանք ավելի խիստ լինել ՀՀ շահերին հակասող բովանդակության նկատմամբ»,-ԱԺ-ում իր ելույթում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց կորեկտ և ադեկվատ լինել ԱԺ նիստերի դահլիճում. «Երեկվանից սկզբում փորձ արվեց անարգել ՀՀ քարտեզը՝ այն անվանելով մետաղի ջարդոն, կոռուպցիոներներից մեկի դուստրը, ով հիմա Սերժ Սարգսյանի պատգամավորն է նման արտահայտություն արեց, խայտառակություն ուղղակի: Հետո տիկին Կյուրեղյանը թույլ տվեց նման տեքստ հնչեցնել՝ պատասխան են տալու ձեր ընտանիքները և երեխաները: Պարոն Դանիելյան, որ ԱԺ ամբիոնից բարոյախրատական տեքստեր եք ասում պտտվեք ձեր կողքի գործընկեր դաշնակ պատգամավորին հորդորեք նման տեքստեր չասել: Երբ ասում են ձեր երեխաներն են պատասխան տալու, ուզում եմ հիշեցնել, որ ձեր երեխաները ազատ, բոլոր իրավունքներով ապրում են մեր իշխանության օրոք»:
Մանրամասները՝ տեսանյութում