Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ. Ալեն Սիմոնյան Zarkerak - Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ. Ալեն Սիմոնյան
Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ. Ալեն Սիմոնյան

Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պետք է հասկանալ, թե ինչի համար է պայքարը, որ տրանսպորտը պետք է լինի 100 դրամ, զարմանում եմ, թե ինչու պայքար չեն սկսում, որ տրանսպորտը լինի ձրի: Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տրանսպորտի գնի փոփոխությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խոսելով նախկինում տրանսպորտի գնի դեմ իրականացրած իր պայքարի մասին՝ Սիմոնյանը նշեց. «Այն պայքարը, որը ես իրականացրել եմ, իրականացրել եմ ջարդված գազելների, ծխող վարորդների, իրար մեջ խցկված առանց օդորակիչի մահվան գազելների վերաբերյալ: Վճարել ավտոբուսի համար, որտեղ կա wifi, օդորակիչ, սպիտակ  վերնաշապիկով վարորդ, նորմալ է: Ես համարում եմ, որ դա կեղծ, դեմագոգիկ օրակարգ է, նման օրակարգ չկա, չի կարող ևս 3000 տարի տրանսպորտի գինը լինել 100 դրամ: ՀՀ-ում չկա որևիցե բան, որ արժի 100 դրամ: Որևիցե բարեփոխում ուրախությունով որևիցե երկրում՝ նաև Հայաստանում, չի ընդունվել: Եթե մենք համակարգ չներդնենք, վերադառնալու ենք այն գազելներին, որ իրար վրա խցկված գնում էինք»։

21 Հունվար, 2025 13:38
Վեր