Դաշնակցականները Արցախի հանձնման հարցում փորձում են լվանալ ձեռքերը Zarkerak - Դաշնակցականները Արցախի հանձնման հարցում փորձում են լվանալ ձեռքերը
Zarkerak Zarkerak - Դաշնակցականները Արցախի հանձնման հարցում փորձում են լվանալ ձեռքերը
Դաշնակցականները Արցախի հանձնման հարցում փորձում են լվանալ ձեռքերը

Դաշնակցականները Արցախի հանձնման հարցում փորձում են լվանալ ձեռքերը

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել, որ հրաժարական տա»։ Այս մասին օրերս հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանը կամ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, կամ ուղղակի զբաղված է դասական մանիպուլյացիայով։ Այլ կերպ ասած՝ Իշխան Սաղաթելյանը փորձում է Արցախի հանձնման հարցում լվանալ դաշնակցության ձեռքերը։ Մինչդեռ իրականությունն այն է, որ թե՛ Դաշնակցությունը, թե՛ Արցախի ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը 2020 թվականի պատերազմից անմիջապես  հետո պարբերաբար պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջներն ավելի ինտենսիվ դարձան 2023 թվականի ամռանը, երբ Արցախը տոտալ բլոկադայի մեջ էր և իրավիճակը ծայրահեղ ծանր էր։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտության մասին խոսում էին թե՛ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, թե Արցախի ԱԺ ընդդիամդիր խմբակցությունների պատգամավորները, հիմնականում նրանք, որվքեր փոխկապակցված էին Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հետ։

Արցախի անկումից շաբաթներ առաջ, դաշնակցականները ու ընդդիմադիր մյուս ուժերն արդեն ծրագրում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականն ու իշխանափոխությունը, լավ իմանալով, որ Ադրբեջանը իշխանափոխությունը որպես պատրվակ կօգտագործի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի համար։ Մինչդեռ այդ օրերին հայտնի ուժերը հայտարարում էին, որ գալիս են, որպեսզի փրկեն Արցախը։ 

Ի դեպ, Իշխան Սաղաթելյանի կուսակցության քաղաքական հովանավոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո հայտարարել էր․«Միայն ուրախ եմ»։

Արցախում իշխանափությունից մոտ մեկ շաբաթ անց Արցախն ընկավ և հայաթափվեց։ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում ներդրում ունեցած շատ պաշտոնյաներ, պատգամավորներ ու քաղաքական գործիչներ անվտանգ տեղափոխվեցին Հայաստան, ինքը՝ Արայիկ Հարությունյանն ու ևս մի քանի բարձրաստիճան ղեկավարներ ընկան Ալիևի ձեռքը։  

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

21 Հունվար, 2025 13:59
Վեր