Երևանում թալանել են վճարային տերմինալը Zarkerak - Երևանում թալանել են վճարային տերմինալը
Zarkerak Zarkerak - Երևանում թալանել են վճարային տերմինալը
Երևանում թալանել են վճարային տերմինալը

Երևանում թալանել են վճարային տերմինալը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 22-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են: 

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը: 

Դեպքի փատով Շենգավիթի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով փակել են դրամապահոցի ուղղությամբ տեղադրված տեսախցիկը:

22 Հունվար, 2025 13:58
Վեր