Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին Zarkerak - Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին
Zarkerak Zarkerak - Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին
Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին

Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» աշխատաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Վրաստանում Ասիական զարգացման բանկի կազմակերպած «Բժշկական ծառայություններ մատուցողների փոխհատուցման թվային լուծումներ» խորագրով աշխատաժողովին:

 

Աշխատաժողովի թեմաներն էին առողջապահության ֆինանսավորման հարցերը, թվային լուծումները, ինչպես նաև ծառայությունների որակի վերահսկման ուղիները, ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի փորձը:

Այցի շրջանակներում Լենա Նանուշյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի հետ, քննարկել համատեղ իրականացված աշխատանքները, ներկա համագործակցության ընթացքը:

 

Հայկական և վրացական կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել երկարամյա գործակցությունը` ընդլայնելով փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում` գիտական ոլորտում:

 

Հանդիպման ընթացքում պատվիրակները քննարկել են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի արդի ծրագրերը, պատվաստման գործընթացին վերաբերող հարցերը, նաև համատեղ անցկացվող միջոցառումների ընդլայնման ուղղությունները:

22 Հունվար, 2025 15:16
Վեր