Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան Zarkerak - Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան
Zarkerak Zarkerak - Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան
Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան

Փետրվարի 11-ի Երևանի ավագանու նիստին առաջարկելու ենք միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ փոփոխություններ. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է, որ վերջին շրջանում միասնական տոմսային փաթեթների նոր սակագների վերաբերյալ արձագանքներն ու առաջարկությունները ուշադիր ուսումնասիրել են։

 

«Մեր առաջնահերթությունն է ապահովել մեր քաղաքի բոլոր բնակիչների հարմարավետությունը և լսել յուրաքանչյուրի կարծիքը»,- գրել է քաղաքապետը։

 

Ավինյանի խոսքով՝ այս հարցի շուրջ փոփոխություններ կատարելու նպատակով առաջիկա ավագանու նիստի ընթացքում կքննարկվեն սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։

 

«Մեր նպատակը համապարփակ և արդարացի լուծում տալն է՝ հաշվի առնելով թե՛ մարդկանց պահանջները, թե՛ քաղաքային բյուջեի կայունությունը։

 

Այսպիսով, փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկելու ենք հետևյալ փոփոխությունները՝

  • 10 ուղևորություն – 2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։
  • 300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
  • 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
  • 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 1-ից գործում են նաև հետևյալ փաթեթները՝

  • 30 օր - 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
  • 90 օր - 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ,
  • 365 օր - 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։

Առաջիկայում Երևանի ավագանու նույն նիստի ընթացքում կհայտարարվի նաև այլ փոփոխությունների և լրացումների մասին, որոնք համակարգը երևանցիների համար ավելի հարմարավետ և արդյունավետ կդարձնեն»,- գրել է Ավինյանը։

22 Հունվար, 2025 15:21
Վեր