Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց Zarkerak - Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց
Zarkerak Zarkerak - Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց
Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունվածների թվում է «ՀՀ օրհներգի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ օրհներգի նկատմամբ միասնական ստանդարտ սահմանել վերջինիս տեքստի, երաժշտության, տևողության, երաժշտության մասով:  

«ՀՀ օրհներգը պետք է սկսվի այն քառատողով, որով սկսվել է, բայց ավարտվի գործող օրհներգի տեքստում գրված երկրորդ քառատողով, այսինքն՝ «…Թող միշտ պանծա Հայաստան»-ով»,- ասել էր նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն դոլար վարկ՝ իրականացնելու Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Նախատեսվող փոփոխությունների հեղինակները՝ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մարիամ Պողոսյանը, Հասմիկ Հակոբյանը, առաջարկում են արգելել 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների և էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ այլ ձևով իրացումը: Կսահմանափակվի նաև էներգետիկ ըմպելիքների գովազդը՝ սահմանելով վարչական պատասխանատվություն արգելքներն ու սահմանափակումները խախտելու համար:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում էին նաև «ՀՀ քաղաքացիության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները, համաձայն որոնց՝ ստեղծվելու է մեկ միասնական հարթակ, որի շրջանակում ընդունվելու են ինչպես քաղաքացիության շնորհման, այնպես էլ դադարեցման դիմումները:

Այսօր՝ ժամը 16:30-ին, կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

22 Հունվար, 2025 15:41
Վեր