Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեց Zarkerak - Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեց
Zarkerak Zarkerak - Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեց
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեց

Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեց

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։ ՀՀ ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։

Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետև կլինի «համապետական» բառը։

Հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահեցրել էր, որ մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Բայց ըստ փոփոխված օրենքի հոդվածներից մեկի` «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները իրենց կարգավիճակը պահպանելու են միայն մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի սեպտեմբերի 3-ին էր ՀՀ կառավարությունը առաջարկել մշակութային տարբեր հաստատությունների անվանման մեջ «ազգային» բառը փոխարինել «պետական»–ով։ Այն ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտնել էր` անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական:

 

 

22 Հունվար, 2025 16:43
Վեր