Չկա նման պայմանավորվածություն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանզատման հետևանքով հայ-վրացական միջպետական ճանապարհից հատվածներ զիջելու մասին Zarkerak - Չկա նման պայմանավորվածություն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանզատման հետևանքով հայ-վրացական միջպետական ճանապարհից հատվածներ զիջելու մասին
Zarkerak Zarkerak - Չկա նման պայմանավորվածություն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանզատման հետևանքով հայ-վրացական միջպետական ճանապարհից հատվածներ զիջելու մասին
Չկա նման պայմանավորվածություն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանզատման հետևանքով հայ-վրացական միջպետական ճանապարհից հատվածներ զիջելու մասին

Չկա նման պայմանավորվածություն. Մհեր Գրիգորյանը՝ սահմանզատման հետևանքով հայ-վրացական միջպետական ճանապարհից հատվածներ զիջելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները  պարտադիր հրապարակում ենք, և այդ համաձայն աշխատակարգի այդ շրջանակից  դուրս չենք գալիս, բայց ես կարող եմ  մեկ բան ասել՝ մենք ունենք հաստատված կանոնակարգ , որը հստակ նկարագրում է, թե ինչպես են որոշումները կայացվում  և մտնում ուժի մեջ այդ շրջանակներում կարող եք գտնել Ձեր հարցի պատասխանը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով  «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանի հարցին, թե արդյոք  որոշումը՝ սահմանազատումը շարունակել Տավուշի հյուսիսից կարող է ենթադրել հատվածներ տալ Ադրբեջանին հայ-վրացական միջպետական ճանապարհից: Վերջինս նշեց, թե այդ մասին տեղեկատվություն ունի: 

Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց. «Հաշվի առնելով հարցի զգայունությունը, պետք է նշել, թե որ աղբյուրից եք ստացել տեղեկատվություն:  Պայմանավորվածությունների շրջանակը հրապարակվու է և չի կարող գաղտնի մնալ, վերջին  հանդիպման վերաբերյալ կա մամուլի հաղորդագրություն, եթե Ձեր ասածը չկա մամուլի  հաղորդագրության մեջ , ուրեմն չկա նման պայմանավորվածություն»,- նշեց նա:   

22 Հունվար, 2025 16:49
Վեր