Մենք պետությանը հերիք է ընկալենք, որպես թշնամի, մարդուն պետք է ասենք, որ պետությունը չի մտնում գրպանդ. Փաշինյանը՝ հայտարարագրման մասին Zarkerak - Մենք պետությանը հերիք է ընկալենք, որպես թշնամի, մարդուն պետք է ասենք, որ պետությունը չի մտնում գրպանդ. Փաշինյանը՝ հայտարարագրման մասին
Zarkerak Zarkerak - Մենք պետությանը հերիք է ընկալենք, որպես թշնամի, մարդուն պետք է ասենք, որ պետությունը չի մտնում գրպանդ. Փաշինյանը՝ հայտարարագրման մասին
Մենք պետությանը հերիք է ընկալենք, որպես թշնամի, մարդուն պետք է ասենք, որ պետությունը չի մտնում գրպանդ. Փաշինյանը՝ հայտարարագրման մասին

Մենք պետությանը հերիք է ընկալենք, որպես թշնամի, մարդուն պետք է ասենք, որ պետությունը չի մտնում գրպանդ. Փաշինյանը՝ հայտարարագրման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մարդուն պետք է ասենք, որ պետությունը չի մտնում գրպանդ,  պետությունն ասում է՝ դու իմ տերն ես: Այդ նույն այլաբանությամբ , երբ թոռները նստում են պապիկների գիրկը  ու մտնում պապիկների գրպանները, պապիկը թաթերին չի տալիս, ասում՝ ինչի ես մտնում իմ գրպանը, որովհետև  հարազատի տրամաբանություն է»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում՝ անդրադառնալով եկամուտների հայտարարագրման շուրջ բողոքներին՝ նշեց վարչապետ նիկոլ Փաշինյանը: 

«Մենք պետությանը հերիք է  ընկալենք, որպես թշնամի, որ ասում ենք պետություն միանգամից հասկանում ենք այն կայսրությունը, որ մեզ ճզմել է, խեղդել է, սպանել է, որովհետև 15 -րդ դարից հետո այդպես է եղել հարաբերությունը: Այս փոփոխությունը պետք է մեր քաղաքացու ընկալումը ֆունդամենտալ փոխի: Էդքան ասեցին պարգևավճար, կոռուպցիա, չգիտեմ ինչ , մարդկանց մոտ ընկալում է ստեղծվել, թե պետական բյուջեն այս դահլիճի այս հատվածի համար է ծախսվում»,- ասաց նա նկատին ունենալով իշխանական պատգամավորներին:  

Նա հիշեցրեց, որ ոչ մի ընտանիք ինքն իր համար չի անում այնքան ծախս, ինչքան անում է  ՀՀ պետական բյուջեն, հիշեցրեց, նաև «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսը, ինչը ենթադրում է նաև դպրոցների, ճանապարհների, մանկապարտեզների  կառուցում: Վարչապետը չհերքեց, որ այո, կարող է և լինել անորակ աշխատանք.«Որ ձեր տուն արհեստավոր եք կանչում, ինչ  տեղի է ունենում շինարարության հետ, աոնւնը դնում եք կոռուպցիոն ռի՞սկ, չեք դնում,  այդ նույն պրոբլեմների հետ բախվում է պետությունը»: 

Նա ընդգծեց, որ հետագայում եկամուտների հայտարարագրումը անձնաց կօգնի օրինակ բանկային գործարքները տեխնիկապես հեշտացնելու հարցում նաև շեշտեց, բյուջեում հայտարարագրումից առաջ եկող եկամուտների տեղ առկա չէ՝ անգամ 100 դրամի, եթե կա գումար, որ պիտի հարկվեր, բայց չի հարկվում, դա ուրիշ բան:  

22 Հունվար, 2025 17:13
Վեր