Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերը ենթակա է հայտարարագրման. Փաշինյան Zarkerak - Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերը ենթակա է հայտարարագրման. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերը ենթակա է հայտարարագրման. Փաշինյան
Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերը ենթակա է հայտարարագրման. Փաշինյան

Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերը ենթակա է հայտարարագրման. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ մինչև 300 հազար դրամ փոխանցման շեմը չգերազանցելու դեպքում գումարի չհայտարարագրելը վերաբերվում է միայն ընտանիքի անդամներին, թե՞ նաև ընկերներին, այսինքն որ դրա կարիքը չկա:

Արձագանքելով վարչապետն ասաց՝ այո, բայց հնարավոր է, որ օտարերկրյա տնարսֆերները պետք լինի հայտարարագրել, բայց դրանից որևէ հարկային պարտավորություն չի առաջանում:

Սիմոնյանը մանրամասնեց.«Ենթադրենք ընկերներով գնում ենք ռեստորան, ես մեկի համար վճարում եմ, հետո իրենք ինձ մարդա 20 հազար գումար են փոխանցում, այդ դեպքում հայտարարագրման կարիք կա՞, թ՞ե չկա»:

Կառավարության ղեկավարն արձագանքեց, որ ոչ, չկա. «Մինչև 300 հազարի դեպքում չի հայտարարագրվում, եթե 300 հազարից ավել է՝ հայտարարագրվում է, ընդ որում մի գործարքը: Այսինքն կարա լինի 25-30 քառասուն հատ գործարք մինչև 300 հազար, որը չի հայտարարագրվում, բայց եթե մի գործարքը ասենք 700 հազար դրամ է, դա հայտարարագրվում է, բայց դրանից որևէ հարկային պարտավորություն չի առաջանում»:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ այդ համատեքստում հետաքրքրվեց՝ հայտարարագրման 300 հազար դրամ շեմը վերաբերում է միայն ընտանիքի անդամներին, թե՞ բոլոր բոլորին, և եթե փախանցումը բոլոր բոլորի միջև տեղի է ունենում արտերկրից-ՀՀ, դա հայտարարԱգրման ենթակա է, թե՞ չէ, եթե 300 հազար դրամի շեմից ցածր է, կամ բարձր:

Վարչապետը պատասխանեց, որ մինչև 300 հազար դրամ և դրան համարժեք փոխանցումները չի հայտարարագրվում, և նաև չի հարկվում, 300 հազար դրամից ավելը հայտարարագրվում է, բայց չի հարկվում:

«Արտագնա աշխատողների հետ ինչ կարգավորում կա, եթե մարդն ուրիշ երկրում աշխատել է, աշխատավարձ ստացել է, մեր կանխավարկածն այն է, որ ինքը եկամտային հարկը վճարել է, և հետևաբար արտագնա աշխատողների աշխատավարձը նույնպես հարկման ենթական չէ, բայց որքան գիտեմ այստեղ շեմ գոյություն ունի, մինչև 12 միլիոն դրամ տրանսֆերը տարվա կտրվածքով հայտարարագրման ենթական չէ, 12 միլիոնից բարձրը հայտարարագրման ենթակա է»:

22 Հունվար, 2025 17:45
Վեր