Հպարտությամբ ասում եմ՝ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել և ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն. Փաշինյան Zarkerak - Հպարտությամբ ասում եմ՝ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել և ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հպարտությամբ ասում եմ՝ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել և ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն. Փաշինյան
Հպարտությամբ ասում եմ՝ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել և ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն. Փաշինյան

Հպարտությամբ ասում եմ՝ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել և ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ասում են, որ թալանածը հետ չեք բերում։ Թալանը շարունակվում է, մարդիկ ինչի հիման վրա են ասում, ես եմ այդ ոսկու գործը անում, ես եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած, կամ եթե նույնիսկ ասում են, որ ես եմ կանգնած, կամ մենք ենք կանգնած, մենք այս քայլով ասում ենք, դե եկեք, կտեսնենք հիմա՝ ո՞վ է կանգնած»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց, որ պետությունը քաղաքացիներն են. «Պետությունը ո՞վ է, նաև այն քաղաքացիները, ովքեր այս հարցերը բացատրում են, իրենք են պետությունը, հասկանում եք ամեն հարկ վճարող, ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ պետությունը ես չեմ, պետությունն ինքն է, որովհետև ինքը կուզի, ես այստեղ կլինեմ, չի ուզի, չեմ լինի այստեղ: Իրենք դա անում են իրենց երեխաների, իրենց ընտանիքի անդամների, իրենց թոշակառու տատիկների ու պապիկների, իրենց երեխաների կրթության, իրենց ծնվող սպասվելիք թոռնիկների համար»:

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է դադարենք ֆորպոստ լինելուց. «Մենք պետք է դադարենք հպատակ լինելուց, մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ մենք ուզում ենք ունենալ պետություն, թե չենք ուզում ունենալ պետություն, մենք ուզում ենք ունենալ ինքնիշխանություն, անկախություն, թե դա մեզ համար ընդամենը ֆուտլյար է: Ես այսօր հպարտությամբ ասում եմ, որ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել, մենք այսօր չենք գնում մեր պետության համար ձեռք պարզում սրան, նրան, մենք այսօր մեր պետության համար ձեռք ենք պարզում մեր քաղաքացուն՝ այս պետության տիրոջը: Մեր քաղաքացին պետք է կանգնի իր կողքին, ֆորմալ կարող է մեր կողքին, բայց իրականում ինքն իր կողքին»:

22 Հունվար, 2025 17:50
Վեր