Ուզում ենք ավտոբուսային պարկը  մաշացնե՞նք ու վերադառնա՞նք գազելներին. Փաշինյան Zarkerak - Ուզում ենք ավտոբուսային պարկը  մաշացնե՞նք ու վերադառնա՞նք գազելներին. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ուզում ենք ավտոբուսային պարկը  մաշացնե՞նք ու վերադառնա՞նք գազելներին. Փաշինյան
Ուզում ենք ավտոբուսային պարկը  մաշացնե՞նք ու վերադառնա՞նք գազելներին. Փաշինյան

Ուզում ենք ավտոբուսային պարկը  մաշացնե՞նք ու վերադառնա՞նք գազելներին. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանում այլևս  չկա այն, ինչ  մենք դեռևս 2017-ից անվանել ենք  «հուսահատության գազելներ» ,և ըստ էության մենք քննարկում ենք Երևանում տրանսպորտային նոր համակարգի հարց» ,- ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում տրասպորտի գնի թանկացմանը: Նա շեշտեց, որ կառավարությունը տրանսպորտը թարմացնելու մասով իր խոստումը կատարել է: 

«Երևանում եղել են իկարուսներ, տրոլեյբուսներ, տրամվայներ, ինչ-որ մի տրանսպորտային համակարգ եղել է, այն ինչի հիմա չկա,որովհետև այդ տրանսպորտային համակարգի համար ամեն ինչ  արվել է, որ ինքը լինի ձրի, ինքը լինի այնպիսին, որ սոցիալական որեւէ շորշոփ չառաջացնի: Հիմա Երևանի քաղաքապետարանը կարող է ասել՝  եկեք ոչ մի բան չփոխենք,այն տրամաբանությունը,որով օգտվում ենք գազելներից, օգտվենք նոր ավտոբուսներից: Կարող է, բայց դրա արդյունքում տեղի կունենա հետևյալը՝ շատ շուտով կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը սկոտչով ցելոֆոն է կպցրած, օդորակիչը չի աշխատում, նստարանը կոտրված է»,- ասաց վարչապետը:   

«Երբ տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրություն՝ ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալու համար, թե ուզում ենք այնպես անենք  որ 10 տարի հետո էլ Երևանում նորմալ տրանսպորտով հնարավոր լինի գործի գնալ: Մեր մտայնությունն այն է, որ բոլորով հանրային տրանսպորտը պետք է պահնեք այնպես,որ հաջորդ սերունդն էլ  այդ նույն  տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա»,- ասաց վարաչպետն ու հավելեց.«Մենք ինչ ենք ուզում, ուզում ենք ավտոբուսային պարկը  մաշացնենք, երբ մաշի շպրտենք և կվերադառնանք գազելներին, թե ասում ենք վերջ՝ Երևանում դնում ենք մի տրանսպորտային համակարգ, որը պետք է զարգանա»:  

22 Հունվար, 2025 18:05
Վեր