Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավել, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ. Միրզոյան Zarkerak - Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավել, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավել, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ. Միրզոյան
Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավել, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ. Միրզոյան

Մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քկմ-ից ավել, որոնք պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առաջինը զարմանք ապրեցի, երկրորդը՝ հարգանք, հարգանքս եմ ուզում հայտնել ձեզ, որ այդքան հմտորեն, գունագեղ, բռնեցիք բրիտանական կառավարության այս մաքսային, չգիտեմ, սահմանային հարցը կապեցիք Շուռնուխի հետ, այնտեղից հելաք հյուսիս, մտաք Կիրանցով, անցաք գնացիք հայ-ադրբեջանական սահման: Եվ երկրորդը՝ իմ զարմանքն եմ ուզում հայտնել, ընդհանրապես, ձեր խմբակցության կողմից տրվող հարցերի կապակցությամբ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազամավարական փաստաթղթի կնքմանը՝ Միրզոյանն ասաց. «Հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրումից հետո մտա Facebook, մի կեսն ասում էր փրկվեցինք, վերջ, իհարկե, քիչ աղերս ունի իրականության հետ, այն մյուս կեսը էլ ասում էր՝ այս ինչ ստից թուղթ է, ամեն ինչ բարեհաջող կերպով պրավալ տված նախկին պաշտոնյա նույնիսկ ասում էր անփայլ փաստաթուղթ է, էն մի կեսն էլ ասում էր հեսա մեզ Մոսկվան և Թեհրանը կպատժեն: Գալիս ենք նիստերի դահլիճ, առաջին հնարավորությունն է այդ իրադարձությունից հետո, տեսնում ենք հարցերը վերաբերվում են, բա ո՞նց անենք որ էս մի բանը այդքան թափանցիկ չլինի: Պետք է հիասթափեցնեմ ձեզ պարոն Խաչատրյան, որովհետև էդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների մասին: Կան որոշ բաներ որոնց հետ համաձայն չենք կամ ինչ որ բաներ որոնց հետ կարող ենք համաձայն լինել, բայց դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը»:

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ Արարատ Միրզոյանը նշեց. «Որ ասում եք Շուռնուխից, Ջերմուկից թուրքեր են քշել, թուրքերը Հայաստանի Հանրապետության այն մյուս կողմում են՝ արևմտյան, ադրբեջանցիներին եթե նկատի ունենք, մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ՝ 200 քառակուսի կիլոմետրից ավել, որոնք իհարկե պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ, մեր փաստարկերը, հիմնավորումները, թղթերը, քարտեզները և այլն: Սկսել հյուսիսից թե հարավից, դուք էլի ձեր մտքի մեջ, ունեք մի բան գծած, որը ձեր մտքի մեջ է, ինձ մնար սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից կավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա 200 պետություն, երբ որ առնչվում ենք հարցերի, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից բացի 200-ից յուրաքանչյուր այլ երկրի, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ որ երկկողմ համաձայնություն կա այդ մասին: Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ հենասյուններից մեկը, և՛ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից, եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի»:

22 Հունվար, 2025 18:42
Վեր