2018-ից 5 անգամ թոշակները բարձրացրել ենք. Փաշինյան Zarkerak - 2018-ից 5 անգամ թոշակները բարձրացրել ենք. Փաշինյան
Zarkerak Zarkerak - 2018-ից 5 անգամ թոշակները բարձրացրել ենք. Փաշինյան
2018-ից 5 անգամ թոշակները բարձրացրել ենք. Փաշինյան

2018-ից 5 անգամ թոշակները բարձրացրել ենք. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շրջանառության հարկը և միկրոբիզնեսի հարկը դեպքերի մի զգալի մասում մարդկանց կանխում է խոշորանալուց:  Իմ համոզմունքն այն է, որ շրջանառության հարկը մարդկանց դրդում է չմեծանալ, ԱԱՀ-ն դրդում է ակտիվ լինել , որովհետև ԱԱՀ-ն ճիշտ է, 20 տոկոս, է ահադղիրդ է հնչում, բայց հաշվանցումներ անելու, ԱԱՀ-ն «մաշեցնելու» լայն  հնարավորություններ է տալիս»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ  քննարկվում է ոլորտների համար տարբերակված ԱԱՀ -ի համակարգ ունենալու հարցը:

«Խոսում են բիզնեսի մասին, այսօր մենք դրդիչներ չունենք, որ բիզնեսը մտածի իր արդյունավետության  մասին, չունենք, մենք չենք տալիս դրդիչ, որ ասի ոնց անեմ, որ ավելի էներգախնայող լինի իմ բիզնեսը: Ո՞վ է ասել, որ հարկի վրա պիտի խնայեն, ժողովուրդ ջան, դուք կարաք հոսանքի ծախսի վրա խնայեք: Մեր խնդիրն այն է, որ ասենք՝ ժողովուրդ՝ եկեք չխեղճանանք, ԱԱՀ-ի ու միկրոբիզնեսի հարկի տակ, ասենք՝ էս է, չենք ուզում սրանից դուրս գանք»,- ասաց վարչապետը:  

Նաև ընդգծեց, որ շրջանառության հարկը ապօրինությունը օրինականացնող հարկատեսակ է:  

«2018-ից 5 անգամ թոշակները բարձրացրել ենք, միայն 1000 դրամ ավելացնելը 7-8 միլիարդ է ու դա հավերժ գնաց, ծանրացավ որպես բեռ, իսկ մենք նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք ու հավերժ, չենք կարող իջեցնել:  Խնդրում ենք, որ քաղաքացիները այս նրբությունները հասկանան, մեզ համար չէ, մենք «ջայնամ», իրենց երեխաների կրթության, կենսաթոշակի, անվտանգության համար»,- ընդգծեց Փաշինյանը: 

22 Հունվար, 2025 19:06
Վեր