Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել,  բայց դրա հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա. վարչապետ Zarkerak - Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա. վարչապետ
Zarkerak Zarkerak - Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա. վարչապետ
Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել,  բայց դրա հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա. վարչապետ

Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այն տեղեկությունները, որոնք իմացանք և  այն տեսարաները,  որ տեսանք, իհարկե մտահոգիչ են» , - անդրադառնալով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարություններին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով   «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանի հարցին: 

«Մենք այս իրավիճակին մոտենում ենք առաջին հերթին չվնասելու տրամաբանությամբ. մեր դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի: Մեր խնդիրն առաջին հերթին չվնասել է և արդյունքին միտված աշխատանք իրականացնելը»,- ընդգծեց վարչապետը:   

«Ես Ձեզ հավատացնում եմ, ես հիմա կարող եմ հայտարարություն անել, որ ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող լինի, բայց այս հայտարարության հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա, սա մենք հասկանու՞մ ենք, թե՞ չենք հասկանում: Ես կարող եմ այնպիսի  հայտարարություն անել, որ խոշորացույցով ման գաք ոչ մի պրետենզիա չունենաք, բայց դրա հետևանքն այդ մարդիկ են զգալու: Է՞ս եք ուզում, ես չեմ ուզում դա»,- շեշտեց Փաշինյանը:  

22 Հունվար, 2025 19:31
Վեր