Փաշինյանը՝ նոր պատերազմի հավանականության մասին

Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում՝ միջազգային լծակներով: Առցանց ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե կա՞ արդյոք Ադրբեջանի հետ նոր պատերազմի վտանգ:

«Բայց մենք չենք խուսափում նաև Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից և չենք խուսափելու: Ինչի համար է պաշտպանության նախարարների միջև միջազգային միջնորդությամբ կոմունիկացիան ձևավորվում: Եկեք այս հարցին մի քիչ չեզոք անդրադառնամ. ի վերջո, բավական է,  որ երկու կողմերը միմյանց մեղադրեն սադրանքների և այլնի մեջ: Հիմա ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ այդ կոմունիկացիան ակտիվորեն օգտագործի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ՝ առաջարկելով որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում:  Եվ սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ: Նկատի ունեմ, որ հարցի միջազգային ձևակերպումը շատ կարևոր է, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ադրբեջանի հետ այս հարցերը քննարկել, ուղիղ խոսել»,- մանրամասնեց Փաշինյանը:

«Հավանականություն կա, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ դեմ առ դեմ քննարկում լինի, և ինքը պատրաստ է այդ քննարկմանը: Բայց ես ասել եմ, որ այդ քննարկումը պետք է ունենա կոնկրետ թեմա: Առաջին թեման պետք է լինի ընդհանուր իրադրության շուրջ գնահատականները և այդ քննարկման ընթացքում պետք է պարզվի՝ ի վերջո, ով է շահագրգիռ իրավիճակի ապակայունացմամբ: Եթե պարզվի, որ ոչ ես, ոչ ինքը շահագրգիռ չենք, իսկ ես կարող եմ երաշխավորել, որ մենք շահագրգիռ չենք, շատ ավելի լավ»,- նշեց Փաշինյանը:

23 Նոյեմբեր, 2021 21:16
Վեր