Ընդունվում են Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտեր Zarkerak - Ընդունվում են Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտեր
Zarkerak Zarkerak - Ընդունվում են Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտեր
Ընդունվում են Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտեր

Ընդունվում են Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված՝ Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակի 2025-2026 թթ․ մրցութային հայտերի ընդունելությունը։

Կրթաթոշակային ծրագիրը ներառում է 9- կամ 4-ամսյա դասընթացներ՝ լեհերենով կամ անգլերենով՝ Լեհաստանի լավագույն համալսարաններում: Կրթաթոշակի շրջանակում նախատեսվում է կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն Լեհաստանում գտնվելու ընթացքում, աջակցություն պետական ​​և մասնավոր հաստատություններում պրակտիկայի և աշխատանքի տեղավորման հարցում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի մարտի 1-ն է։        

Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը հասանելի է https://kirkland.edu.pl/en/ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10-599-646:

23 Հունվար, 2025 19:15
Վեր