Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր Zarkerak - Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր
Zarkerak Zarkerak - Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր
Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր

Վարչապետն ու Bloomberg-ի Եվրոպական տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական և ներդրումային միջավայրի զարգացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև երկրի դիրքավորումը համաշխարհային տնտեսական համակարգում։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական կայունության ապահովման և տարածաշրջանային համագործակցության խթանման ուղղությամբ։

Կոնստանտին Կոցիասը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը միջազգային տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ՝ ընդգծելով Bloomberg-ի պատրաստակամությունը՝ աջակցելու երկրին միջազգային տնտեսական հարթակներում ներկայանալու հարցում։

 

23 Հունվար, 2025 20:56
Վեր