Ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը. ներկայացնում է ՀՀ վարչապետը Zarkerak - Ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը. ներկայացնում է ՀՀ վարչապետը
Zarkerak Zarkerak - Ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը. ներկայացնում է ՀՀ վարչապետը
Ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը. ներկայացնում է ՀՀ վարչապետը

Ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի բովանդակությունը. ներկայացնում է ՀՀ վարչապետը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ Ռուսաստանի վերջին առաջարկը շատ չի տարբերվում նախկինում ռուսական կողմի արած առաջարկներից: Երբ մենք ասում ենք, որ այդ առաջարկն ընդունելի է Հայաստանի համար, չենք ասում, որ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պատկերացումներին: Մենք ուզում ենք դրանով ոչ թե ձևականորեն, այլ իրականում ի ցույց դնել, որ ցանկանում ենք գնալ լուծումների»,- այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ Ռուսաստանի՝ արդեն 4-րդ առաջարկությունը բովանդակությամբ տարբերվում է 2021 թվականի մայիսի 12-ից հետո արված նախկին երեք առաջարկներից և ի՞նչ փուլում է այդ գործընթացն այդ պահին:

«Հայկական կողմը նախկինում հանդես էր եկել առաջարկություններով՝ զորքերի հայելային հետքաշում, ինչից հետո ՌԴ-ն առաջարկներ էր արել, որը լիարժեք չէր համապատասխանել հայկական կողմի առաջարկների տրամաբանությանը: Ռուսաստանը փորձ է անում Ադրբեջանի և մեր դիրքորոշումներից ինչ-որ միջին բան դուրս բերել: Այս առումով ուզում եմ բարձր գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը, պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության ջանքերը»,- հայտարարեց վարչապետը:

«Դինամիկ գործընթաց է տեղի ունենում, կա տարվող դիվանագիտական աշխատանք, որը հրապարակայնացնելը կխաթարի ու կզրոյացնի ողջ գործընթացը: Փաշինյանը հավաստիացրեց, որ այդ ամենի շուրջ աշխատանք է տարվում ամենօրյա ռեժիմով:Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին: Այսպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք հնարավոր փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ որտեղով է անցնելու սահմանը, և որ դա արվելու է տվյալ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

«Սահմանազատումն ու սահմանագծումն այնքան բարդ գործընթաց է: Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի: Այսօր հայկական կողմը միլիմետրի ճշտությամբ գիտի Խորհրդային Հայաստանի՝ դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնում:

 Կարող է հնչել հարց և քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի: Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է ՀՀ-ն այդ տարածքով»,- ասաց Փաշինյանը:

23 Նոյեմբեր, 2021 22:21
Վեր