Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ Zarkerak - Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
Zarkerak Zarkerak - Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ
Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանն ու Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Խորվաթիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են առևտրատնտեսական համագործակցության խթանումը՝ ընդգծելով փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով համագործակցության և երկխոսության շարունակականության կարևորությունը։

23 Հունվար, 2025 21:37
Վեր