Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին Zarkerak - Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին
Zarkerak Zarkerak - Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին
Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին

Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։

Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ Կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։

Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։

23 Հունվար, 2025 22:35
Վեր