Ես ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր քաղաքական խիզախություն ունենալ ու գալ ժողովրդին ասել ճշմարտություններ. Նիկոլ Փաշինյան

Ինձ  մեկ-մեկ մեղադրում եմ, որ ժողովրդին շոկային ճշմարտություններ չեմ ասել պատերազմի օրերին: Այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր քաղաքական խիզախություն ունենալ ու գալ ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային, բայց հիմա ես ինքս ինձ հետ խոսելիս ինքս իմ մեջ չեմ կարողանում ինձ դատել՝ դա չեմ արել, որովհետև մտածել եմ, որ ես պետք է շարունակեմ հանուն Արցախի ու Հայաստանի իրավունքների պայքա՞րը, թ՞ե ես դա չեմ արել՝ մտածելով՝ ինչու պետք է ես ասեմ այդ դառը ճշմարտությունը: Այս հարցը մինչև կյանքի վերջ իրեն կտանջի», -   հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես այդպես էլ ինքս իմ դատը չեմ կարող անել: Եթե իմանայինք՝ ամեն ինչ այսպես էր լինելու, ավելի ճիշտ կլիներ գալ ու ասել՝ ժողովուրդ, մենք պետք է պայքարից հրաժարվենք», - ասաց ՀՀ վարչապետը:

 

23 Նոյեմբեր, 2021 22:33
Վեր