Բանակը զբաղված էր քաղաքականությամբ. Բա դա հետեւանք չէր ունենալո՞ւ. Փաշինյան

Ինչու Սոթք-Խոզնավար հատվածի ինժեներական աշխատանքները պատշաճ արված չէ:  Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառներից մեկն այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ոմանք փորձում էին եւ ի վերջո հաջողվեց բանակը ներքաշեն քաղաքական գործընթացների մեջ: Քաղաքականությամբ զբաղվող բանակն ինչի՞ պետք է իր գործով զբաղվեր: Բա երբ մարդիկ բանակին հրավիրում էի, որ գան ոչ թե սահմանով զբաղվեն, այլ կառավարությունով զբաղվեն, բա սահմանով ո՞վ էր զբաղվելու իրենց կարծիքով: 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021-ի ապրիլի վերջ կոչեր էին անում, որ բանակը վերցնի իշխանությունը: Բանակը մի մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ՝ քաղաքական հանդիպումներ, քաղաքական ինտրիգներ, ելույթներ, կոչեր, որն ի վերջո պսակվեց ԳՇ-ի այդ խայտառակ հայտարարությամբ: Բա դա հետեւանք չէր ունենալո՞ւ անվտանգային:

Այսօր Սյունիքում հսկայական ճանապարհաշինական աշխատանքներ ենք իրականացնում: Ամեն ինչ անում ենք, որ հաղթահարենք այս ճգնաժամը: Բայց դա չի նշանակում, որ պետք է անընդհատ փորձեն մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել»,-ասաց նա:

23 Նոյեմբեր, 2021 22:53
Վեր