Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Շնորհավորում եմ բոլորիս և առանձնահատուկ մեր սիրելի մասնագետներին,որ աշխատելու են վերազինված և լավ պայմաններում, ակնկալում ենք նորանոր ձեռքբերումներ այս ոլորտում:
Ես նաև ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին տարին մեկ անգամ անվարձահատույց արյունատվության. ինչ-որ մեկի կյանք փրկել և հերոս դառնալը շատ հեշտ է և օգտակար նաև ձեր առողջության համար:
Այս տարի մենք 2000-ից ավել դոնոր ենք կարողացել ներգրավել ինչը ավել է, քան նախորդ տարի, բայց մենք պետք է գոնե 5000 հոգի տարեկան դոնոր ունենանք ապահովելու ամեն օր ավելացող կարիքները:
Շնորհակալություն մեր բոլոր դոնորներին և դոնորության պատրաստվողներին: Ձեր ներդրումն անգնահատելի է....»:
Արյան բանկի բացում
Ֆոտոպատմություն