6000 հազար դրամ ծախսել 100 հազար դրամ ստանալու համար վատ ներդրում չէ. վարչապետը՝ հայտարարագրման մասին Zarkerak - 6000 հազար դրամ ծախսել 100 հազար դրամ ստանալու համար վատ ներդրում չէ. վարչապետը՝ հայտարարագրման մասին
Zarkerak Zarkerak - 6000 հազար դրամ ծախսել 100 հազար դրամ ստանալու համար վատ ներդրում չէ. վարչապետը՝ հայտարարագրման մասին
6000 հազար դրամ ծախսել 100 հազար դրամ ստանալու համար վատ ներդրում չէ. վարչապետը՝ հայտարարագրման մասին

6000 հազար դրամ ծախսել 100 հազար դրամ ստանալու համար վատ ներդրում չէ. վարչապետը՝ հայտարարագրման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«3000 դրամ ծախսել 100 հազար դրամ ստանալու համար, կամ 6000 հազար դրամ ծախսել  դա վատ ներդրում չէ»,- կառավարության նիստում անդրադառնալով հայտարարագրամն համակարգին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Երբ հայտարարագրման մասին  խոսվեց  համատարած լարվածություն սկսեց և  հետո ասեցինք՝ սա չենք հարկելու, տրանսֆերտները  չենք հարկելու, բանկային ավանդները չենք հարկելու, ինչ-որ բաներ կան, որ հարկելու ենք, ինչը նորություն  չի,  ինչը մեր օրենսդրությմաբ վաղուց է սահմանված, այլ բան, որ մարդիկ չենք տալիս այդ հարկերը համատարած: Մեզ ասում են՝ եթե չեք հարկելու, համակարգը ինչու եք ներդրել ՝ էդ 70 միլիարդը քաղաքացիներին նվիրելու համար, որ ասում ենք այդ թվում դրա համար մի քիչ կասկածով են վերաբերվում, բայց եթե լրացվող տողերի մեծ մասը չենք հարկում ինչի համար ենք այդ հայտարարագիրը համընդհանուր դրել»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով Ֆինանսների նախարի տեղակալ Արման Պողոսյանին: 

«Ներդրվում է  անձի մակարդակով հաշվառման ամփոփ համակարգ, որպեսզի կառավարությունը կարողանա լավ ճանաչի քաղաքացիներին, նրանց ֆինանսական վիճակը, սոցիալական կարիքները, և փաստահեն քաղաքականություններ մշակել ու աջակցման գործիքակազմ մշակել, ինչ որ հիմա առաջարկվում է,  ըստ էության, սոցիալական կրեդիտների ներդրման առաջին փուլն է»,- նշեց փոխնախարարը:  

«Հայտարագրման համակարգով որևէ նոր հարկատեսակ չենք ավելացնում: Երբ հայտարարագրման համընդհանուր համակարգը կաշխատի մենք կտեսնենք, որ այնտեղ կարող է 1 կարող է 100 մարդ  կա,  որ իր եկամուտները 5-10 միլիոն դրամ են ամեն ամիս, մենք որոշում կայացնենք, որ  եկեք այդ 100  հազար դրամ սոցիալական կրեդիտը  չտանք, որովհետև ինքը չի էլ նկատում»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ այդ դեպքում 100 հազար դրամ աջակցություն կստանան այն անձինք, ովքեր իրապես ունեն դրա կարիքը: 

30 Հունվար, 2025 11:52
Վեր