Անկարայում և Ստամբուլում բողոքի ցույցեր են

Թուրքական լիրայի փոխարժեքի անկման ֆոնին Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում, բողոքի ցույցեր են տեղի ունենեցել՝ գրում է Interfax-ը։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ Ակցիաներն անցել են ոստիկանների հետ բախումներով, ցույցերի մասնակիցներին ցրելու համար կիրառվել են հատուկ միջոցներ, կան բերման ենթարկվածներ։

Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել, դառնալով աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը: Մեկ դոլարն արդեն արժե մոտ 13 լիրա։ Վերջին 12 ամսվա ընթացքում ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է ավելի քան 35 տոկոսով:

Էրդողանի ներկայիս քաղաքականությունը բնութագրվում է որպես տնտեսական նոր մոդելի անցման փորձ: Կառավարությունը նվազեցնում է բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքները, ինչը հանգեցնում է նաև լիրայի արժեզրկման: Այդ կերպ Էրդողանը նպատակ ունի բարձրացնել թուրքական ապրանքների մրցունակցությունը և խթանել արտահանումը: Այդ քաղաքականությունը, սակայն, հանգեցրել է նաև աննախադեպ գնաճի՝ առաջացնելով հանրության ու քաղաքական շրջանակների դժգոհությունը:

24 Նոյեմբեր, 2021 15:50
Վեր