Դիվանագիտական հաղթանակ, որը զսպում է ռուս-ադբեջանական ռազմական ախորժակը Zarkerak - Դիվանագիտական հաղթանակ, որը զսպում է ռուս-ադբեջանական ռազմական ախորժակը
Zarkerak Zarkerak - Դիվանագիտական հաղթանակ, որը զսպում է ռուս-ադբեջանական ռազմական ախորժակը
Դիվանագիտական հաղթանակ, որը զսպում է ռուս-ադբեջանական ռազմական ախորժակը

Դիվանագիտական հաղթանակ, որը զսպում է ռուս-ադբեջանական ռազմական ախորժակը

ԵՄ դիտորդները կշարունակեն գտնվել Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Այս որոշումն ընդունվեց Բրյուսելում ԵՄ դեսպանների կողմից։ Չնայած որոշման ընդունմանը՝ տարբեր միջոցներով, այդ թվում նաև քարոզչական արշավներով, փորձում էին խոչընդոտել Ռուսաստանն ու Ադրբեջանը։

2022 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը դարձավ այն անվտանգության բարձիկը, որը մինչև այսօր խանգարում է ռուս-ադերբջանական հակահայկական ծրագրերի իրականացմանը։

Հայաստանը 2022 թվականի ադրբեջանական  ռազմական ագրեսիայից հետո կանգնել էր լուրջ վտանգի առաջ, ընդհուպ առաջացել է երկրի մասնատման սպառնալիք։ 2022 թվականի սեպտեմբերյան գործողությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նպատակը Հայաստանի մասնատումն է և ինքնիշխանության վերացումը։ 2022 թվականին հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը մտադիր չէ կատարել դաշնակցային պարտավորությունները և պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ Այդ իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանն այլևս չի կարող վստահել Ռուսաստանին և սեփական անվտանգությունը որոշ չափով ապահելու համար պետք է ապավինի Արևմուտքի աջակցությանը, որքան էլ որ Մոսկվան խանդի տեսարաններ բեմադրի։  

ԵՄ դիտորդական առաքելությունը փաստացի արդեն ավելի քան 2 տարի դարձել է այն անվտանգային պատնեշը, որը Ադրբեջանին հետ է պահում ռազմական ոտնձգություններից։ Ի դեպ, այն ինչ չկարողացան կամ չցանկացան անել ռուս զինվորականները, անում են ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնք ընդամենը վերահսկողություն և մոնիթորինգ են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, և դրանով արդեն զսպում են Ադրբեջանի ախորժակը։ Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ Ադրբաջանն ու Ռուսաստանը հաատարարում են թե իբր ԵՄ դիտորդական առաքելությունը խանգարում է խաղաղ գոծընթացին։

Արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ն, այս որոշմամբ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի իրենց համար և բացի այդ Հայաստանի շահերն այս պահին համընկնում են արևմուտքի շահերի հետ։

Որքան խորանանում է Հայաստան-աևմուտք գործակցությունն այդքան ավելի ագրեսիվ են դառնում Մոսկվայի և Բաքվի ջղաձգումները։ Հայաստանի շուրջ իրադարձություններև բավական արագ են զարգանում, սակայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը կարողացավ այնպես անել, որ ռուս-ադրբեջանական տեղեկատվական գրոհը գետնի վրա չվերածվեց ռազմական սադրանքի։ ԵՄ դիտորդական առաելության ժամկետի երկարաձգումը ինչ-որ առումով նաև Հայաստանի դիվանագիտական հաղթանակն էր, որը գուցե առաջին հայացքից փոքր թվա, սակայն իր կարևորությամբ էական նշանակություն ունեցավ մեր պետականության պահպանման հարցում։  

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

30 Հունվար, 2025 14:21
Վեր