Երկրի անվտանգությունը մեկ աստիճան դեպի դրական է բարձրացվում. Դավիթ Ստեփանյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման մասին Zarkerak - Երկրի անվտանգությունը մեկ աստիճան դեպի դրական է բարձրացվում. Դավիթ Ստեփանյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման մասին
Zarkerak Zarkerak - Երկրի անվտանգությունը մեկ աստիճան դեպի դրական է բարձրացվում. Դավիթ Ստեփանյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման մասին
Երկրի անվտանգությունը մեկ աստիճան դեպի դրական է բարձրացվում. Դավիթ Ստեփանյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման մասին

Երկրի անվտանգությունը մեկ աստիճան դեպի դրական է բարձրացվում. Դավիթ Ստեփանյանը՝ ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Որոշումը սպասելի էր, որովհետև այդ հարցում Կառավարության և ԵՄ-ի միջև կոնսենսուս կար դեռ անցյալ տարվա նոյեմբերին, սա մեծ հաշվով ավելի շատ տեխնիկական բնույթի որոշում էր: Սա նշանակում է, որ երկրի անվտանգությունը, որը գտնվում է խոցելի վիճակում, այդ խոցելիությունից մեկ աստիճան դեպի դրական է բարձրացվում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում խոսելով ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու որոշման մասին՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Կայացված որոշումը՝ ըստ Ստեփանյանի, իհարկե, բարկացնելու է Ադրբեջանին, սակայն դա ՀՀ-ին չպետք է հետաքրքրի. «ԵՄ դիտորդները խանգարելու են ադրբեջանական հերթական ագրեսիվ դրսևորումներին, երբևիցե դա չի կարելի բացառել, բայց հաշվի առնելով վերջին մեկ ու կես տարվա փորձը, մենք կարող ենք նշել, որ հիմնականում դա զսպիչ գործոն է Ադրբեջանի համար»:

Մեր այն հարցին, թե արդյոք ՀՀ կառավարության կողմից ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության նախագծին դրական արձագանքելու համատեքստում այս որոշումը նշանակում է, որ ԵՄ-ն էլ է ցանկանում մերձենալ ՀՀ-ին՝ Ստեփանյանն ասաց. «Այն, որ ԵՄ-ն շահագրգռված է մերձենալու մեջ, կարծում եմ՝ ակնհայտ է և դա չի դրսևորվում հենց ԵՄ դիտորդների տեղակայմամբ, սա բխում է միայն և միայն Հայաստանի շահերից, սա մեր խնդրանքն է: Ինչ վերաբերում է եվրաինտեգրման գործընթացին, իհարկե, ողջունելի է, ես սպասում եմ, որ փետրվարի 11-ին խորհրդարանը կողմ կքվերակի և օրենքի նախագիծը կընդունվի, սակայն չեմ կարծում, որ դրանից հետո համենայն դեպս, այս տարի կլինեն լուրջ քայլեր, հնարավոր է փոքր քայլեր լինեն, բայց օրինակ՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հայտ ներկայացնել՝ չեմ սպասում: Սա քաղաքական կողմնորոշման արտահայտություն է լինելու մեր կողմից, բայց դա չի նշանակում, որ մենք հիմա քաղաքական վեկտոր ենք փոխում, միգուցե հետագայում լինեն լուրջ փոփոխություններ, իրավիճակը տարածաշրջանում սկսի փոխվել, միգուցե այդ ժամանակ ինչ-որ քայլեր լինեն»:

Իսկ թե արդյոք մեր երկիրը պատրաստ է դրանից բխող մարտահրավերներին՝ քաղաքագետն ընդգծեց. «Այն, որ մարտահրավերներին մեր երկիրը պատրաստ չի, դա ակնհայտ է, որովհետև երկրի տնտեսությունը դեպի դիվերսիֆիկացում չի գնացել, մեր տնտեսությունը դրան պատրաստ չի, ինչ վերաբերում է արտաքին վտանգներին, ապա չեմ կարծում, որ մեզ հետ կարող է լինել ավելի մեծ չարիք, քան այն, ինչ տեղի է ունեցել՝ սկսած 2020 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերը: Մեզ պատժել են մի հանցագործության համար, որը մենք չենք գործել, հիմա եթե մենք գործենք այդ «հանցագործությունը», չեմ կարծում, որ պատժելու են, որովհետև պատժելու բան չի մնացել»:

Ստեփանյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ընդունված որոշումն ինչպես կարող է ազդել խաղաղության պայմանագրի ստորագրման վրա՝ նշելով, որ ԵՄ դիտորդների հարցը չի մտնում այն երկու կետերի մեջ, որոնք համաձայնեցված չեն. «Կետերից մեկը կապված է դատական հայցերը հետ կանչելու հետ, երկրորդ կետը՝ ընդհանուր առմամբ արտաքին խաղացողների ներկայության մասին է: Մենք գիտենք, որ այդ արտաքին ներկայությունը գնալով շատանում է, որովհետև մենք նաև սպասում ենք, որ ԱՄՆ-ից պետք է մասնագետների խումբ գա, որը որքանով նշվում է՝ բարձրացնելու է մեր սահմանային անվտանգության սեփական կարողությունները: Եթե մեր տարածաշրջանի շուրջ չլինեն լուրջ, ռադիկալ փոփոխություններ՝ մեծ պատերազմ Իրանի մասնակցությամբ, ԱՄՆ-ի դիրքորոշման կտրուկ փոփոխություն, ես չեմ սպասում, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի կկնքեն խաղաղության պայմանագիր: Դա չեն ցանկանում Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը: Պուտինի գործոնը տվյալ դեպքում երկրորդական է դառնում, որովհետև մենք տեսնում ենք, որ Ալիևն ակնհայտ փորձում է խաղը փոխել, փորձում է Ռուսաստանի «տակից» փախչել դեպի Արևմուտք, իր վերջին հայտարարություններն այդ մասին են խոսում, բայց Ալիևի գործոնը դեռ մնում է»:

Ստեղծված պայմաններում՝ Ստեփանյանի կարծիքով, ՀՀ-ն պետք է հստակ որոշի, թե որտեղ է ուզում իրեն տեսնել. «Այսօրվա աշխարհում չկա նման բան, որ դու լինես երկու աթոռի վրա նստած և երկու աթոռի վրա էլ փափուկ լինի տեղդ, մենք դա փորձել ենք տասնամյակներ և մեզ ուղիղ ասել են, որ դա անհնար է: Եթե մենք այսօր ուզում ենք, որ մեր երկիրը լինի անվտանգ, պետք է վերջիվերջո հասկանանք՝ որտեղ ենք մեզ տեսնում»:

 

Աննա Բզնունի

30 Հունվար, 2025 17:23
Վեր