Գերմանացի մանկաբույժներն աշխատանքային այցով երկու շաբաթ կլինեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում Zarkerak - Գերմանացի մանկաբույժներն աշխատանքային այցով երկու շաբաթ կլինեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում
Zarkerak Zarkerak - Գերմանացի մանկաբույժներն աշխատանքային այցով երկու շաբաթ կլինեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում
Գերմանացի մանկաբույժներն աշխատանքային այցով երկու շաբաթ կլինեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

Գերմանացի մանկաբույժներն աշխատանքային այցով երկու շաբաթ կլինեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԵՊԲՀ-ի Գերմանիայի Մանկաբուժության և դեռահասների բժշկության ասոցիացիայի հետ արդյունավետ համագործակցության շրջանակում փետրվարի 3-17-ն ընկած ժամանակահատվածում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց կայցելելի 4 առաջատար պրոֆեսոր:

«Երեխաների առողջության ամրապնդումը Հայաստանում» խորագրով աշխատանքային այցի ընթացքում մանկական նեոնատոլոգ Օրսոլյա Գենզել Բորովիցզենին, մանկական նյարդաբան Ստեֆանի Ուլրիխը, մանկական ռևմատոլոգ Գյունտեր Էրվին Դաննեկերը և մանկական վիրաբուժության ոլորտում մասնագիտացած Լուկաս Վեսսելը հայ մասնագետների հետ կլոր սեղանների, կլինիկական դեպքերի քննարկումների և դասախոսությունների միջոցով կկիսվեն իրենց փորձով՝ ավելի խորացնելով հայ-գերմանական սերտ գործակցությունը բժշկության, մասնավորապես՝ մանկաբուժության ասպարեզում։

 Պացիենտների ընդունելությունը կկազմակերպվի առավոտյան 11:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում,  դասախոսւոյոթւնները կկայանան փետրվարի 4-17-ը՝ ժամը՝ 14։00-16։00:

Ինչպես պացիենտների ընդունելությանը, այնպես էլ դասախոսություններին կարող են մասնակցել և պացիենտներ ներկայացնել ոչ միայն համալսարանական, այլև այլ բժշկական հաստատությունների բժիշկներ, օրդինատորներ և ուսանողներ:

Նշենք, որ Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիան գիտական կառույց է, որին անդամակցում են երկրի բազմաթիվ առաջադեմ մանկաբույժներ, կլինիկաներ և գիտական հաստատություններ։

Պացիենտների գրանցման, դասախոսություններին կլինիկական դեպքեր ներկայացնելու համար խնդրում ենք նախապես զանգահարել 096238886 հեռախոսահամարով:

 

31 Հունվար, 2025 11:54
Վեր