Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ պահպանե'ք Ձեր առողջությունը. ԱՆ Zarkerak - Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ պահպանե'ք Ձեր առողջությունը. ԱՆ
Zarkerak Zarkerak - Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ պահպանե'ք Ձեր առողջությունը. ԱՆ
Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ պահպանե'ք Ձեր առողջությունը. ԱՆ

Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ պահպանե'ք Ձեր առողջությունը. ԱՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սահմանափակե'ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը՝ պահպանե'ք Ձեր առողջությունը, հորդորում է Առողջապահության նախարարությունը:

 

՛՛Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը:

 

Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա:

2020 թվականի տվյալներով` շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումն ամբողջ աշխարհում նպաստել է 2-րդ տիպի ՇԴ 2.2 միլիոն և ՍԱՀ 1.2 միլիոն նոր դեպքերի առաջացմանը, ինչը կազմում է դեպքերի 9,8% և 3,1%-ը։ Տվյալները դիտարկվել են ըստ ժողովրդագրական խմբերի, որոնց համաձայն՝ շաքար պարունակող ըմպելիքների օգտագործման բեռն ավելի բարձր է տղամարդկանց, երիտասարդների, բարձրագույն կրթությամբ անձանց և քաղաքային բնակչության շրջանում։

 

Աղբյուր։ https://www.nature.com/articles/s41591-024-03345-4՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

31 Հունվար, 2025 20:05
Վեր