Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծության․ Փեզեշկիան Zarkerak - Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծության․ Փեզեշկիան
Zarkerak Zarkerak - Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծության․ Փեզեշկիան
Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծության․ Փեզեշկիան

Մեր թշնամիներն այլևս չեն կարող մեր ժողովրդին ենթարկել հրթիռային հարվածների և ռմբակոծության․ Փեզեշկիան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռազմական ներուժը ծառայում է պաշտպանական նպատակների  և ապահովում է ազգային անվտանգությունը, գրում է Mehr-ը։

Իրանի պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության համալիր կատարած այցի ժամանակ Փեզեշկիանն ընդգծել է, որ կառավարությունը լիովին աջակցում է երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ ասելով, որ Իրանի ռազմական ձեռքբերումները զսպում են ցանկացած արտաքին ագրեսիա:

Իրանի նախագահը կիրակի առավոտյան այցելել է ՊՆ օդատիեզերական ստորաբաժանում, որտեղ ծանոթացել է պաշտպանության և տիեզերական ոլորտում տարբեր ձեռքբերումների։

«Կար ժամանակ, երբ մեր թշնամին կարող էր ազատորեն հարձակվել մեզ վրա։ Պատերազմի ժամանակ (Իրաքը) անսահմանափակ մուտք է ունեցել մեր ցամաքային և օդային տարածք, ինչը թույլ է տվել նրանց գործել այնպես, ինչպես ցանկանում են»,- ասել է Իրանի նախագահը։

02 Փետրվար, 2025 13:00
Վեր