Թեհրանի դպրոցները չեղարկել են դասերը օդի բարձր աղտոտվածության պատճառով Zarkerak - Թեհրանի դպրոցները չեղարկել են դասերը օդի բարձր աղտոտվածության պատճառով
Zarkerak Zarkerak - Թեհրանի դպրոցները չեղարկել են դասերը օդի բարձր աղտոտվածության պատճառով
Թեհրանի դպրոցները չեղարկել են դասերը օդի բարձր աղտոտվածության պատճառով

Թեհրանի դպրոցները չեղարկել են դասերը օդի բարձր աղտոտվածության պատճառով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է բարձր մնալ, կիրակի օրը չեղարկել են դասերը։

Թեհրանի քաղաքապետարանի տվյալներով՝ օդի շարունակվող խիստ աղտոտվածության պատճառով ուսումնական հաստատությունները, բացառությամբ Դամավանդի և Ֆիրուզկո շրջանների համալսարանների, փակ կմնան։

Ուսումնական գործընթացը կանցկացվի հեռակա կարգով։

Թեհրանի օդի որակի չափման ընկերությունը հայտնել է, որ մայրաքաղաքում այսօր աղտոտվածության մակարդակը կազմել է 150 մկգ/խմ:

Այս ցուցանիշը նշանակում է, որ օդի որակը վնասակար է քաղաքի բոլոր բնակիչների առողջության համար։

02 Փետրվար, 2025 20:55
Վեր