Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռներեց և Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։
«Ես մանրամասն քննարկել եմ դա նրա ( Թրամփի -խմբ.) հետ, և նա համաձայնել է, որ մենք պետք է փակենք այն (գործակալությունը – խմբ.)»,- հայտնել է Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։
Գործարարի խոսքով՝ Թրամփը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը վստահ է նման որոշման մեջ։ Բացի այդ, Մասկը ասել է, որ իրենք «արդեն գտնվում են գործակալության փակման գործընթացում»: