Ասում են՝ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ շենքին, ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, նորմատիվներն արագ փոխեք. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ) Zarkerak - Ասում են՝ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ շենքին, ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, նորմատիվներն արագ փոխեք. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ասում են՝ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ շենքին, ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, նորմատիվներն արագ փոխեք. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
Ասում են՝ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ շենքին, ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, նորմատիվներն արագ փոխեք. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Ասում են՝ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ շենքին, ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, նորմատիվներն արագ փոխեք. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ 55 000 այցելություն եք ունեցել, ընտրելու մեխանիզմն ինչպես է լինում, դուք եք ընտրում, թե ծրագիր կա, որն ասում է գնացեք այսինչ կազմակերպություն: Եթե չունեք, ուրեմն ձեզնից պետք է պահանջենք շատ կարճ ժամանակահատվածում արհեստական ինտելեկտ տեղադրեք, որովհետև այդ դեպքում ձեզ կօգնի, թե որոնք են ավելի վտանգավոր գոտիում գտնվում, որպեսզի դուք այցելեք»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Պատգամավորը նաև նշեց. «2-3 տարվա վիճակագրությունն է ինձ հետաքրքրում, ձեր ստուգումների, այցելությունների, ակտերի արդյունքում մենք ինչ ունենք, իրենք ավելի իրազեկ հասարակություն են, այդ կազմակերպությունները, դրանց տնօրենները, որովհետև ինչի հետ դուք առնչվում եք, առնչվում է մեր հասարակության հետ: Ձեր ամբողջ ուսումնասիրության արդյունքում ի՞նչ ունենք»:

Խաչատուր Սուքիասյանը նաև խոսեց կառուցապատման հետ կապված քաղաքացիների բողոքների մասին. «Մեր քաղաքացիների կողմից շատ բողոքներ կան, օրինակ՝ ասում եք, որ հրդեհի մեքենան չի կարողանում մոտենալ ձեր շենքին, մենք ձեր ավարտական ակտը չենք ստորագրում, սա խայտառակություն է, սա շատ վատ երևույթ է ՀՀ-ում: Մյուսն էլ ասում է՝ ինձ թույլտվություն չեն տալիս, ասում են հրդեհի մեքենան չի կարող գալ տեղ հասնել, այս ինչ մոտեցումներ են, հրդեհի մեքենան մի հատ էլ կարող է ասենք գնա հասնի իրենց տանիքի վրա: Նորմատիվներն արագ փոխեք, եթե մարդն ունի մղիչ, որով կարող է այդ ջուրն ընդերքից վերցնի, կամ ունի ավազան՝ ինչու պետք է հրդեհի մեքենան գնա հասնի այդ շենքը: Սրանք բոլորը սովետական, անընդունելի վարքագիծ են ու անընդունելի փոխհարաբերություն է կառուցապատողների հետ, սա պետք է վերանա մեր երկրում»:

Գարեգին Խաչատրյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է հրդեհային անվտանգության կանոններին, դուք նշեցիք, որ շենքը կառուցողն ավարտում է, գալիս է ավարտական ակտը վերցնելու, տեսչական մարմնի կողմից հարց է բարձրացվում, որ քանի որ հրշեջ-փրկարարական մեքենաները հնարավորություն չունեն շենքին մոտենալու, այդ իսկ պատճառով շինարարության ավարտը չի փաստագրվում: Ցանկացած 4-րդ ռիսկայնության աստիճանի շինություն նախքան շինթույլտվություն վերցնելը, պետք է ունենա հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացությունը, որ այդ նախագիծը համապատասխանում է հրդեհային անվտանգության կանոններին»:

 

Մանրամասները՝ տեսանյութում.

03 Փետրվար, 2025 17:15
Վեր