Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուզում եմ իմնալա՝ ոլորոտային վերլուծություն անո՞ւմ եք, թե՞ ով ինչ դիրք է գրավում շուկայում, ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որը որ գոյություն ունի, որպեսզի հասկանանք այդ շրջանառությունը ոնց է փոխվել և ով ինչ դիրք է զբաղեցրել ոլորտում։ Նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Բացի այդ Սուքիասյանը փորձեց հասկանալ, թե ոնց է գնահատվում այսօր ստվերը երկու ուղղությամբ․ առաջինը՝ արտադրական հզորությունները, որ գնում են իրացման , իսկ երկրորդը՝ աշխատողների թվաքանակը, ավելի հստակ, թե աշխատավարձի հետ կապված ինչ ստվեր կա և որ ոլորտներում։
Սուքիասյանը ողջունեց այն փաստը, որ Հակոբյանը կիսեց Վերին Լարսի անցակետին առնչվող մտահոգությունները, որովհետև, ըստ պատգամավորի, բոլորի նպատակը պետք է լինի Հայատանի շահը և ոնց անել որ ավելի հզորացնեն հայկական ապրանքների շրջանառությունը։