44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Փաշինյան Zarkerak - 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Փաշինյան
Zarkerak Zarkerak - 44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Փաշինյան
44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Փաշինյան

44-օրյա պատերազմում պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն: Այս մասին Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջինը իշխանության մեջ է այդ փոփոխությունը տեղի ունենում:

«Ոչ թե մեզնից առաջ իշխանությունը ուներ ուրիշ գաղափարախոսություն եւ մենք եկանք, հրաժարվեցինք իրենց գաղափախոսությունից եւ մենք գաղափարախոսությունն ենք դնում, այլ հիմա տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա: Իմ պատկերացմամբ՝ այսպիսի մի պատկերացում է եղել, որ ՀՀ-ն մի հենման կետ է ավելի բարձր նպատակների հասնելու համար: Այդ նպատակները, իմ համոզմամբ կապված է պատմական անցյալի հետ: Գաղափարախոսությունը փոխվում է հետեւյալը, որ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ եւ ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել, եւ ՀՀ-ն ինքը ամենաբարձր նպատակն է, հետեւաբար շատ կարեւոր է կենտրոնաննալ ՀՀ գործառութային նշանակության վրա, որն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանիկ ապագան»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ այս տրանսֆորմացիան տեղի է ունենում հայ ժողովրդի անցած ճանապարհի պատճառով:

«Այս գաղափարախոսությունն է միայն Հայաստանին լինելիության շանս տալիս: Մենք այս ամեն ինչին եկել ենք ա. 44 օրյա պատերազմի  պարտության բերումով եւ այս պարտության պատճառների խորքային եւ ոչ խորքային պատճառները: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել եւ եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել եւ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,-ասել է նա՝ նշելով, որ հեշտ չի լինելու:

 

 

04 Փետրվար, 2025 10:55
Վեր