Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր Zarkerak - Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր
Zarkerak Zarkerak - Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր
Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ:

Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

04 Փետրվար, 2025 17:36
Վեր