ՊԵԿ-ն արժանացել է «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին Zarkerak - ՊԵԿ-ն արժանացել է «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին
Zarkerak Zarkerak - ՊԵԿ-ն արժանացել է «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին
ՊԵԿ-ն արժանացել է «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին

ՊԵԿ-ն արժանացել է «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն ամենամյա «Հայrate» 2024 մրցանակաբաշխությանը, ըստ ուսանողների շրջանում անցկացված համապարփակ հարցման, արժանացավ Հայաստանի «Գրավիչ գործատու» 5-րդ մրցանակին։

Հարցմանը մասնակցած առաջատար բուհերի շուրջ 2200 ուսանող, որպես գրավիչ գործատու, ընտրել էր ավելի քան 500 կազմակերպություն, որոնցից առանձնացվել է լավագույն տասնյակը: Ուսանողներն առաջնահերթություն են տվել կարիերայի աճի հնարավորություններին, գործատուների գրավչությանը, ինչպես նաև կարևորել են վարձատրության չափը, թիմային մշակույթը, լավ ղեկավարի և աշխատավայրի հարմարավետ պայմանների առկայությանը:

Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար նախաձեռնում է տարբեր կրթական, մասնագիտական պատրաստումներ, որոնք իրականացնում է ՊԵԿ ուսումնական կենտրոնը: Մաքսային և հարկային ծառայողի պատրաստման դասընթացներին դիմում են բազմաթիվ նորավարտ ուսանողներ, որոնք քննական փուլը հաջող հաղթահարելուց հետո ստանում են աշխատանքի հնարավորություն ՊԵԿ-ում:

«Հայrate» մրցանակաբաշխությունը Հայաստանի Մարդկային ռեսուրսների կառավարման ասոցիացիայի և «Գրանթ Թորնթոն» Հայաստանի ընկերության կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է, որի շրջանակներում հարցում են իրականացնում Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի ուսանողների շրջանում:

«Հայrate» մրցանակաբաշխությունն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ:

04 Փետրվար, 2025 19:56
Վեր