Իրանական կողմը վերահաստատում է իր կարմիր գծերը և չի բացառում կանխարգելիչ քայլերի իրականացումը. «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի ակտիվացումն ու Իրանից արձագանքները Zarkerak - Իրանական կողմը վերահաստատում է իր կարմիր գծերը և չի բացառում կանխարգելիչ քայլերի իրականացումը. «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի ակտիվացումն ու Իրանից արձագանքները
Zarkerak Zarkerak - Իրանական կողմը վերահաստատում է իր կարմիր գծերը և չի բացառում կանխարգելիչ քայլերի իրականացումը. «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի ակտիվացումն ու Իրանից արձագանքները
Իրանական կողմը վերահաստատում է իր կարմիր գծերը և չի բացառում կանխարգելիչ քայլերի իրականացումը. «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի ակտիվացումն ու Իրանից արձագանքները

Իրանական կողմը վերահաստատում է իր կարմիր գծերը և չի բացառում կանխարգելիչ քայլերի իրականացումը. «Զանգեզուրի միջանցք»-ի թեմայի ակտիվացումն ու Իրանից արձագանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Նման հայտարարությունն Իրանի տարածաշրջանային քաղաքականության վերահաստատման համատեքստում է, այսինքն՝ Իրանը վերահաստատում է, որ  Հարավային Կովկասում իր քաղականությունը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վրա: Դրանք 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում փոխված ստատուս քվոյի պայմաններում Իրանի վերադիրքավորման հիմնական սկզբունքներն են»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այն հայտարարությանը, որ տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ընդունելի չէ՝ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ տարածաշրջանի մակարդակով ցանկացած հանդիպման ժամանակ իրանական կողմը բոլոր հնարավոր մակարդակներում այդ կարմիր գծերը վերահաստատում է. «Մյուս կողմից, պատահական չէ, որ իրանական կողմը կրկին հիշեցրել է այդ մասին, որովհետև ակնհայտ է, որ տարածաշրջանում ակտիվանում է կապուղիների ապաշրջափակման թեման, որը մենք նշում ենք «Խաղաղության խաչմերուկ», Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք», Իրանն իր տարբերակն ունի, այդ համատքեստում, բնականաբար, իրանական կողմից հաշվարկում են մի քանի նոր սցենարներ, անգամ ռազմական եղանակով այդ խնդրի լուծման սցենարը ևս չի բացառվում իրանական կողմից: Դա ոչ միայն Ադրբեջանի հետապնդած նպատակներին ուղղված սցենար կարող է լինել, այլև մի սցենար, որին կդրդեն Իրանի հակառակորդները, օրինակ՝ Իսրայելը գուցե ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ Իրանին պատերազմի մեջ ներքաշի: Մենք գիտենք, որ Իրանն ամեն կերպ խուսափում է ռազմական գործողությունների մեջ ներգրավելուց և այս նախազգուշացնող հայտարարություններն այդ նպատակն են հետապնդում»:

Խոսելով Իրանում կառուցվող ճանապարհի և հայկական կողմի այն առաջարկի մասին, որ ՀՀ-ն էլ պատրաստ է Ադրբեջանին անցում տրամադրել նույն պայմաններով, ինչ Իրանը՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «1990-ական թվականներից սկսած Արցախյան հիմնախնդրի ռազմական շրջափուլի մեկնարկից հետո Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ եղել է Իրանի տարածքով, հիմա պարզապես քննարկվում է նոր ճանապարհի հնարավորությունը, որն ավելի կարճացնելու է Իրանով անցումը: Ինչ վերաբերում է հայկական կողմի հայտարարություններին, որ այդ կարգավորումները կարող են լինել այնպիսին, ինչպիսին իրանական կողմն է տրամադրում, ապա հայկական կողմի առաջարկածը շատ ավելի մեղմ ու ավելի շահեկան ու ընդունելի կարգավորումներ են, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանն անգամ դրան պատրաստ չէ, որովհետև Ադրբեջանը ցանկանում է, որ եթե Հայաստանի տարածքով լինի ապաշրջափակումը, ապա դա լինի միջանցքի տեսքով»:

Մեր այն հարցին, թե արդյոք կարող է գալ ժամանակ, երբ Իրանը համաձայնի Ադրբեջանի առաջարկած տարբերակին՝ արևելագետն ընդգծեց. «Այնպես չէ, որ եթե հենց այս պահին Ադրբեջանը գնա խնդրի լուծմանը, Իրանն ինչ-որ լուրջ քայլեր է իրականացնելու այդ ծրագիրը ձախողելու հարցում: Այստեղ մի քանի գործոններ կան, որոնք այս պահին խոչընդոտում են Ադրբեջանի կողմից ավելի կոշտ քայլերը. առաջինը, բնականաբար Հայաստանի մոտեցումն է, ով փորձում է ամեն կերպ խուսափել միջանցքի տարբերակից, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի տարածքով անցնող միջանցք չի լինելու, ՀՀ-ն էլ դա իր համար կարմիր գիծ է համարում: Մյուսը՝ արևմտյան երկրների մոտեցումներն են, որոնք ևս դեմ են հանդես եկել այդ նախագծին, այսինքն՝ եթե Ադրբեջանն ուժով բացում է այդ ճանապարհը, շատ մեծ հարցականներ են առաջանում՝ ով է օգտվելու մի ճանապարհից, որն օկուպացիայի և ագրեսիայի արդյունքում է ստեղծվել, միայն Ադրբեջանը, հնարավոր է նաև Թուրքիան: Այսինքն՝ այդ միջանցքի նախագիծը կորցնում է իր շահավետությունը, դրա համար շատ ավելի ընդունելի սցենար է Հայաստանի համաձայնությամբ ձեռք առնված լուծումներով տրամադրված ճանապարհը»:

Ըստ Պետրոսյանի՝ միջանցքի կամ անգամ ճանապարհի բացումն ինչ սցենարով էլ լինի՝ Իրանի համար անընդունելի է. «Ցանկացած կապուղի, ինչ կարգավորմամբ էլ, որ լինի, անգամ եթե լինի ՀՀ ինքնիշխանության ներքո՝ Իրանի համար անընդունելի է և ռազմավարական խնդիր է, որովհետև դա նվազեցնում է Իրանի այն բացառիկ դերը, որն ունի Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում: Միանշանակ է, որ այդ թեման ակտիվացել է և իրանական կողմն էլ հասկանալով այդ խնդրի լրջությունն իր համար, այս պահին կրկին վերաշարադրում է իր կարմիր գծերը և չի բացառում կանխարգելիչ քայլերի իրականացնումը, որպեսզի այդ թեման շատ չզարգանա: Օրինակ՝ կարող է Հայաստանի հետ շփումներն ակտիվացնել, Ռուսաստանի հետ իր բանակցություններն ակտիվացնել»:

 

Աննա Բզնունի

05 Փետրվար, 2025 16:20
Վեր