Մեր օրակարգը հետևյալն է՝ աշխարհի տարբեր անկյունների հետ շարունակել տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը. Պապոյան Zarkerak - Մեր օրակարգը հետևյալն է՝ աշխարհի տարբեր անկյունների հետ շարունակել տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը. Պապոյան
Zarkerak Zarkerak - Մեր օրակարգը հետևյալն է՝ աշխարհի տարբեր անկյունների հետ շարունակել տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը. Պապոյան
Մեր օրակարգը հետևյալն է՝ աշխարհի տարբեր անկյունների հետ շարունակել տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը. Պապոյան

Մեր օրակարգը հետևյալն է՝ աշխարհի տարբեր անկյունների հետ շարունակել տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը. Պապոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր օրակարգը հետևյալն է՝ շարունակել մնալ ժողովրդավարական պետություն, էլ ավելի զարգացնել ժողովրդավարական արժեքները, էլ ավելի բարձրացնել թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարն էլ ավելի ուժեղացնել և շարունակել նույն կերպ ու նույն տրամաբանությամբ և միևնույն ժամանակ, աշխարհի տարբեր անկյունների հետ շարունակել տնտեսական և քաղաքական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանն ընդգծեց, որ նրա մասին չի խոսքը, որ մի կետից կախվածությունը փոխարինենք մեկ այլ կետից կախվածությամբ. «Սա նրա մասին է, որ մենք բազմաթիվ թելերով կապված լինենք աշխարհի տարբեր երկրների հետ, որպեսզի օրինակ, երբ մի լոգիստիկ շղթա մի օր չաշխատի, 99 այլ լոգիստիկ շղթաներ շարունակեն աշխատել: Մեր երկիրը և ժողովուրդը չի կարող այլևս չլինել ժողովրդավար, մի գիծ կա, որը մեր հանրությունը, մեր հանրային քաղաքական դաշտը՝ անցել են և ազատության ու ժողովրդավարության համը բերաններումս է: Վերջում հաղթում է նա, ով մնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ»:

06 Փետրվար, 2025 12:37
Վեր